Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մեկը դիտորդ էր, մյուսն էլ՝ հրավիրված անձ

Մեկը դիտորդ էր, մյուսն էլ՝ հրավիրված անձ
22.10.2013 | 14:38

Ազգային ժողովում գլխավոր ինտրիգը շարունակում է ընթանալ «Ժառանգություն» խմբակցության շուրջ, որի ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարական է տվել: Անձնական պատճառներով: Այդ մասին մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով այսօր «Ժառանգություն» խմբակցության նիստին մասնակցել է հրավիրված անձի կարգավիճակով: Իսկ Ռուբեն Հակոբյանը անջատել էր իր բջջային հեռախոսը, որպեսզի «գլուխ չդնի» լրագրողների հետ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նիստին մասնակցել է նաև ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ դիտորդի կարգավիճակով: Նա չի քվեարկել:

Արմեն Մարտիրոսյանին հիշեցրինք, որ Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է: Ինչպե՞ս է այն համատեղում «Ժառանգության» հետ: Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին մեզ հիշեցրեց, որ Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս գալու դիմում չի գրել՝ ի տարբերություն Խաչատուր Քոքոբելյանի:

Եվ արդյունքում այսօր ունենք ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն՝ ղեկավար Զարուհի Փոստանջյանով, քարտուղար Թևան Պողոսյանով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ